Իրանը արագացնում է Նաթանզի մոտ գտնվող՝ գրանիտե լեռան խորքում կառուցվող ենթադրյալ միջուկային օբյեկտի աշխատանքները։ CNN-ի փոխանցմամբ՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարվա ընթացքում զգալիորեն ակտիվացել է։ «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) անվանումով հայտնի օբյեկտը, ըստ փորձագետների գնահատականների, կարող է նախատեսված լինել ցենտրիֆուգների կամ ուրանի հարստացման աշխատանքների տեղակայման համար և ավելի պաշտպանված լինել արտաքին հարվածներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարվածել օբյեկտին։ Սակայն փորձագետները կասկածում են, որ ԱՄՆ-ի ներկայիս ամենահզոր ոչ միջուկային բունկերախոց ռումբերը կարող են բավարար խորությամբ հասնել թիրախին։ CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ Պենտագոն նաև ուսումնասիրում է նման խորությամբ պաշտպանված թիրախների դեմ նոր հնարավորություններ։ Միաժամանակ մշակվում է նոր սերնդի ներթափանցող ռումբի նախատիպ։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանների գնահատմամբ՝ օբյեկտը դեռ շահագործման փուլում չէ, սակայն շինարարությունն աստիճանաբար անցնում է ներքին ենթակառուցվածքների ստեղծման և ամրացման փուլին։



