Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Չինաստանում սեպտեմբերի 10-ին ստեղծվել է անդրսահմանային հեռահաղորդակցական և կիբերխարդախության դեմ պայքարին ուղղված միջազգային դաշինք։ Արևելյան Չինաստանի Լյանյունգան քաղաքում կայացած հիմնադիր համաժողովին մասնակցել են 46 հիմնադիր, 34 դիտորդ երկրների և չորս միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Ինտերպոլի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ Չինաստանի կառավարության նախաձեռնությամբ ստեղծված դաշինքը միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել իրավապահ մարմինների համագործակցությունը անդրսահմանային հեռահաղորդակցական և կիբերխարդախության ու դրա հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։ Համաժողովում ելույթ են ունեցել Չինաստանի և հիմնադիր այլ երկրների, այդ թվում՝ Վիետնամի, Լաոսի, Քենիայի, Կամբոջայի, Պակիստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մասնակիցները ողջունել են դաշինքի ստեղծման Չինաստանի նախաձեռնությունը և ընդգծել դրա նշանակությունը գլոբալ հանրային անվտանգության ապահովման գործում։ Համաժողովի մասնակիցները դաշինքի ստեղծման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ հեռահաղորդակցական և կիբերխարդախությունը վերածվել է համաշխարհային մարտահրավերի, որը պահանջում է միջազգային համագործակցության ամրապնդում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12901

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով