Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Լիբանանի հյուսիսային ափերի մոտ խորտակված նավից փրկված անօրինական միգրանտների խումբը սեպտեմբերի 9-ին Էլ Արիդե սահմանային անցակետում հանձնվել է Սիրիայի իշխանություններին։ Այդ մասին հայտնել է Asharq al-Awsat պարբերականը՝ ՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրին։ Ըստ թերթի աղբյուրների՝ սեպտեմբերի 8-ին Լիբանանի ռազմածովային ուժերի նավաստիները ջրից դուրս են բերել 21 սիրիացու։ Նավակը, որով նրանք փորձել են անօրինական ճանապարհով հասնել Կիպրոս, բռնկվել է և խորտակվել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի նավահանգստի դիմաց։ Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է գտնվել նավի վրա։ Լիբանանի ափերի մոտ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Երեք սիրիացի տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր այրվածքներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12906

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով