Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից իրազեկում են, որ Կոմիտասի 49/3 հասցեում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել և մուտքագրել թղթային եղանակով ներկայացվող դիմումները։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Պետական ռեգիստրի ծառայություններից օգտվելու համար խնդրում ենք դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով (գրանցման կամ քաղվածքների ստացման դիմումները՝ e-register.moj.am հարթակով, այլ դիմումները՝ e-request.am հարթակով)։ Թղթային եղանակով դիմում ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել՝ «Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ»՝ Վ. Սարգսյան 3 հասցեում կամ Պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- հայտնում են գործակալությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12901

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով