ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս գարնանը Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի մերձակա ջրերում բացահայտել են ռուսական սուզանավերի կողմից վարժանքներ իրականացնելու փաստը։ Դրանց ընթացքում, ըստ արևմտյան պաշտոնյաների, փորձարկվել է կարևոր ստորջրյա մալուխներն աննկատ վնասելու համար նախատեսված գաղտնի զինատեսակ։ Reuters-ին այդ մասին անանունության սկզբունքով հայտնել է երկու պաշտոնյա։ Նրանց տեղեկություններով՝ գաղտնի գործողությունն իրականացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությունը (ԳՈՒԳԻ)։ Ռուսական կողմը սուզանավերի միջոցով մոդելավորել է առաջադեմ տեխնոլոգիայի կիրառումը։ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողության շրջանակում ռուսական նավերը հայտնաբերվել են։ Դրանց թույլ չի տրվել մինչև վերջ իրականացնել վարժանքը, և ռուսական նավերը, ի վերջո, հեռացել են տարածքից։ Բրիտանիան և Նորվեգիան ապրիլին հայտնել էին, որ Արկտիկայի ջրերում հայտնաբերել են Ռուսաստանի կողմից գաղտնի գործողություն իրականացնելու փաստը։ Սակայն նոր զինատեսակի հայտնաբերման, գործողության վայրի և ԱՄՆ-ի մասնակցության մասին մինչ այժմ չէր հաղորդվել։ ԱՄՆ-ի երեք պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ ամերիկյան հետախուզության որոշ վերլուծաբաններ ավելի ու ավելի են մտահոգվում, որ Ռուսաստանը կարող է փորձարկել ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մեխանիզմը։ Արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ նման իրավիճակում ստորջրյա մալուխների ոչնչացումը կարող է այդ գործողությունների կարևոր բաղադրիչը լինել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ Reuters-ի հարցմանը չի պատասխանել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12895

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով