ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այդ մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցման նոր բովանդակություն: Մանկավարժներն անդրադարձել են նաև կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12941

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով