Հայաստանն ու Ֆրանսիան դաշնակիցներ չեն պայմանագրով, բայց վերջին տարիների ամենածանր փորձությունները ցույց տվեցին մի հետաքրքիր հակասություն․ Հայաստանը Ռուսաստանի հետ ուներ դաշնակցային պայմանագրեր՝ առանց դաշինքի գործնական արդյունքի, իսկ Ֆրանսիայի հետ աստիճանաբար ստանում է ռազմավարական գործընկերության իրական բովանդակություն՝ պաշտպանություն, քաղաքական աջակցություն, ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ եւ եվրոպական ինտեգրում։ Փաշինյան–Մակրոն երեկվա հանդիպումն արդեն այս հարաբերությունների հաջորդ փուլի մասին է։ Բայց այստեղ կա ավելի մեծ հարց․ Ֆրանսիան մինչեւ ո՞ւր է պատրաստ գնալ Հայաստանի հետ, եւ Հայաստանը գիտի՞՝ կոնկրետ ինչ է ուզում Ֆրանսիայից։ Այս հարցն առավել կարեւոր է Եվրոպայում արագ փոխվող քաղաքական միջավայրում եւ 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Կապ ենք հաստատել Փարիզ, զրուցելու ենք «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ



