Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նման միջոցառումներ կիրառվել են առնվազն 26 խոշոր օդանավակայանում։ Սկզբնական սահմանափակումները մտցվել էին դեռևս հունիսին, իսկ երկրորդ ալիքը գրանցվել է սեպտեմբերին։ Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում 2026 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի լիցքավորումը թույլատրվում է միայն թռիչքային ծրագրին համապատասխան՝ առանց վառելիքի լրացուցիչ ծավալների։ Նմանատիպ սահմանափակումներ գործում են նաև Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում՝ հունիսի 8-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այս միջոցառումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողներին։ Ավիավառելիքի հետ կապված ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարավում, որտեղ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով որոշ օդանավակայաններ շարունակում են փակ մնալ։ Գործող վեց օդանավակայաններից Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում վառելիքով լիցքավորման սահմանափակումներ են գործում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար։ Կրասնոդարում, Միներալնիե Վոդիում և Վլադիկավկազում լիցքավորումը սահմանափակված է օտարերկրյա ավիաընկերություններին պատկանող օդանավերի համար։ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսվել նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո: Օգոստոսի վերջին ներքին բենզինի արտադրությունը ծածկում էր ներքին սպառման միայն մոտ 70%-ը, իսկ դեֆիցիտը հասնում էր օրական 30,000 տոննայի: Միայն օգոստոսին առնվազն յոթ ռուսական նավթավերամշակման գործարաններ ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել են արտադրությունը վերոհիշյալ հարվածների պատճառով, իսկ երկրի 17 շրջաններ սահմանափակումներ են կիրառել վառելիքի վաճառքի վրա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով