Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարություններ

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է․ «Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։ Այսօր նույն մամուլը գրում է․ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է։ ի։ Սա պարզ տրամաբանություն է։ Հիշեցնեմ․ այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։ Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12959

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով