ԱՄՆ-ն Իրանին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել մի շարք կազմակերպությունների և անհատների նկատմամբ

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրաքի, Լիբանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար։ Այս մասին հաղորդագրությունը տարածվել է Ֆինանսների նախարարության կայքում: «Այսօր «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) միջոցներ է ձեռնարկել այն ցանցերի դեմ, որոնք իրանական ռեժիմին թույլ են տալիս քաոս սերմանել Մերձավոր Արևելքում իր ահաբեկիչ հովանավորյալ ուժերի միջոցով։ Այսօրվա գործողությունը թիրախավորում է այն կազմակերպություններին ու մասնավոր անձանց, որոնք աջակցում են «Քաթայիբ Հեզբոլլահ»-ին և «Հեզբոլլահ»-ին», – հաղորդում է գերատեսչությունը։ Պատժամիջոցների ցուցակում ներառվել է տասներեք մարդ, այդ թվում՝ Իրաքի քաղաքացիներ, որոնք կապված են «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հետ, և Լիբանանի քաղաքացիներ՝ կապված «Հեզբոլլահ»-ի հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել «Քաթայիբ Հեզբոլլահ»-ի չորս հրամանատար ու անդամ, ինչպես նաև հինգ ընկերություն ու ֆինանսական հաստատություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12972

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով