Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ «Վերջին տարիներին Իրանը ենթարկվել է ծանր պատժամիջոցների, վերջին ամիսներին այդ ճնշումը հասել է կրիտիկական և վտանգավոր փուլի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո», – ասել է նա:



