Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-13-ը Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ. Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Ագաթանգեղոսի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցում, Արգիշտիի փողոցում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան փողոցում, Լեոյի փողոցում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։ Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։



