Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ ։ Այսօր՝ ժամը 15:00–23:00, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի կունենա սպասված երաժշտական փառատոնը։ Միջոցառման հիմնական երաժշտական ծրագիրը կանցկացվի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ KAMI Music Club-ի հեղինակային փառատոնը մեկ բեմում կհամախմբի սիրված և ճանաչված արտիստների։ Մուտքն ազատ է։



