Ուկրաինան ներկայումս բանակցությունների համար լավ դիրքում է․ Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է DW-ին տված հարցազրույցում։ Զելենսկին հայտարարել է, որ կմասնակցի դեկտեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ. «Այո, իհարկե։ Մենք պետք է գնանք։ Մենք պետք է հանդիպենք, զրուցենք և որոշումներ կայացնենք… Կարևոր չէ, թե ինչ կասեմ նրան կամ ինչ նա կցանկանա ասել ինձ։ Դա էական չէ։ Կարևորը արդյունքն է»։ Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան ներկայումս «բանակցությունների համար լավ դիրքում» է։ «Երկիրն ավելի ուժեղ է, քան մեկ տարի առաջ էր»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13070

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով