Bloomberg-ի տվյալներով՝ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկված բոլոր անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իլոն Մասկը՝ 918,8 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում են Լարի Փեյջը՝ 286 միլիարդ, Ջեֆ Բեզոսը՝ 274 միլիարդ, Սերգեյ Բրինը՝ 266 միլիարդ, Մայքլ Դելը՝ 245 միլիարդ, Մարկ Ցուկերբերգը՝ 229 միլիարդ, Լարի Էլիսոնը՝ 208 միլիարդ, Ջենսեն Հուանգը՝ 181 միլիարդ, Սթիվ Բալմերը՝ 172 միլիարդ և Ուորեն Բաֆեթը՝ 144 միլիարդ դոլար կարողությամբ։ Ցուցակից դուրս է մնացել ֆրանսիացի միլիարդատեր, LVMH-ի հիմնադիր Բերնար Առնոն, ում կարողությունը նվազել է և այժմ զիջում է Ուորեն Բաֆեթի կարողությանը։ Bloomberg-ի տվյալներով՝ տարեսկզբից Առնոյի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով՝ դառնալով աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շրջանում գրանցված ամենամեծ անկումը։ Ըստ լրատվամիջոցի՝ Մերձավոր Արևելքում պատերազմը բացասաբար է անդրադարձել LVMH-ի բիզնեսի վրա՝ նվազեցնելով ընկերության մի շարք ապրանքանիշերի, այդ թվում՝ Dior-ի, Louis Vuitton-ի և Tiffany-ի, ինչպես նաև Dom Pérignon շամպայնի և Hennessy կոնյակի պահանջարկը Դուբայում։ Ընկերությունը խնդիրների է բախվել նաև Չինաստանում, որտեղ տեղական թեյ արտադրողի հետ ապրանքային նշանի շուրջ դատական վեճը ևս ազդել է վաճառքների վրա։



