Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանությունը հաղորդել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13075

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով