Արթուր Սերոբյանը լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեհական ակումբը ձեռք է բերել Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը, միաժամանակ ակումբները եկել են համաձայնության, որ Սերոբյանը շարունակելու է հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թ․ հունվարի վերջ։ Նախորդ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ ստանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Արդեն մեկնարկած 2026/27 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել եվրագավաթային 8, ինչպես նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Արթուր Սերոբյանը «Լեխիային» կիմանա գալիք տարի փետրվարի 1-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13081

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով