ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Աշխատանքն ընթացքի մեջ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկյան կողմի վերաբերմունքը շատ բարեկամական և կառուցողական էր», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ շփումների վերաբերյալ հարցին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13081

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով