ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային ասպարեզում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է BRICS գագաթնաժողովին, որն անցկացվում է Հնդկաստանում։ Նա ընդգծել է, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում անհրաժեշտ է համատեղ աշխատել իրական բազմակողմանիության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային կառավարման մեխանիզմներում, միջազգային քաղաքական և տնտեսական հիմնական կառույցների գործունեության մեջ, սուր մարտահրավերների և սպառնալիքների պատասխանների որոնման, ինչպես նաև միջազգային խաղաղության և կայունության ապահովման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13085

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով