Ողբերգություն սարքել պետք չէ. կրթական համակարգը տասնամյակներ ճգնաժամի մեջ է. Խանզադյան

Մենք սիրում ենք խոսել տեխնոլոգիական Հայաստանի մասին՝ արհեստական բանականություն, ճարտարագիտություն, գերհզոր համակարգիչներ, տվյալների կենտրոններ։ Բայց 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու կարողությունները գնահատող միջազգային հետազոտության վերջին արդյունքները մեզ վերադարձնում են ամենահիմնական հարցին՝ ո՞վ է աշխատելու այդ ապագայի Հայաստանում։ Այս հետազոտությունը ստուգում է ոչ այնքան, թե երեխան ինչ է անգիր սովորել դպրոցում, այլ՝ հասկանո՞ւմ է կարդացածը, կարո՞ղ է տրամաբանել, սովորածը կիրառել նոր իրավիճակում և ինքնուրույն խնդիր լուծել։ Երբ մեր երեխաների մեծ մասը դժվարանում է այս առաջադրանքներում, սա այլևս միայն դպրոցի կամ Կրթության նախարարության խնդիրը չէ։ Սա տնտեսության, ժողովրդավարության, մշակույթի և ազգային անվտանգության խնդիր է, որովհետև կարելի է գնել համակարգիչ, կառուցել դպրոց և ներմուծել տեխնոլոգիա, բայց մտածողություն ներմուծել հնարավոր չէ։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու եմ կրթության փորձագետ, արժեքահեն կրթության մասնագետ և մանկավարժ Հռիփսիմե Խանզադյանի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13090

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով