«Link» տիեզերանավը մոտեցել է NASA-ի «Swift» տիեզերական աստղադիտակին՝ դրա վիճակի մասին տվյալներ հավաքելու և փրկարարական առաքելությունը փորձարկելու նպատակով։ «Link»-ը «Swift»-ից մոտեցել է մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա, սակայն աստղադիտակը փրկել չի հաջողվել։ Փրկարարական առաքելությունը դեռ օգոստոսին էր դադարեցվել, քանի որ «Link»-ը ուղեծրում տեխնիկական խնդիրներ էր ունեցել և կորցրել էր վառելիքի զգալի մասը։ 2004 թվականին արձակված «Swift»-ի ուղեծիրը վերջին տարիներին զգալիորեն նվազել է Արեգակի ուժեղ ակտիվության պատճառով։ Այժմ այն գտնվում է Երկրից մոտ 335 կիլոմետր բարձրության վրա։ NASA-ի կանխատեսմամբ՝ «Swift»-ը Երկրի մթնոլորտ կմտնի հոկտեմբերից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածում։



