ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը․ Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու վերաբերյալ քննարկումների ֆոնին, հիշեցրել է, որ դեռ 12 տարի առաջ նախազգուշացրել էր՝ ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։ Շաբաթ օրը Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեյն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ էր արել դանդաղեցնել ավելի հզոր արհեստական բանականության մոդելների մշակումը։ Ավելի ուշ Մասկը համաձայնություն էր հայտնել ԱԲ-ի զարգացումը դանդաղեցնելու նրա առաջարկին։ «Տասներկու տարի առաջ»,- պատասխանել է Մասկը 2014 թվականին արված իր հրապարակմանը, որում նա նշել էր, որ արհեստական բանականությունը «պոտենցիալ ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով