Louis XIII-ի նոր կոնյակը 28 հազար դոլար է և ունի իր սառեցման պահարանը

Ֆրանսիական Louis XIII կոնյակի տունը ներկայացրել է իր Black Pearl հավաքածուի նոր տարբերակը՝ «Black Pearl: Tribute To The Birthplace Of Louis XIII»։ Սահմանափակ թողարկմամբ ընդամենը 398 դեկանտեր է նախատեսված։ Նոր կոնյակը ոգեշնչված է «Cognac»-ում գտնվող պատմական «Le Grollet» մառանից, որտեղ առաջին անգամ ստեղծվել է Louis XIII-ը։ Սակայն նոր արտադրանքի առանձնահատկությունը միայն կոնյակը չէ․ յուրաքանչյուր դեկանտեր ներկայացվում է անհատական սառեցման պահարանով, որը նախատեսված է ըմպելիքը պահել առնվազն 13°C ջերմաստիճանում։ «Louis XIII»-ը խորհուրդ է տալիս կոնյակը լցնել բաժակի մեջ և թողնել, որ այն բնական ճանապարհով տաքանա։ Ըստ արտադրողի՝ տարբեր ջերմաստիճաններում ըմպելիքի համային ու բույրային առանձնահատկությունները փոխվում են․ սառը վիճակում ավելի ընդգծվում են մեղրամոմի, մեղրի, թանկարժեք փայտի և պաչուլիի նոտաները, իսկ տաքանալիս՝ համեմունքների, մշկընկույզի, շոկոլադի և այլ բույրեր։ Նոր կոնյակը սկզբում հասանելի կլինի բաժակով՝ Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Շանհայի և Կուալա Լումպուրի ընտրված վայրերում։ Իսկ ամբողջ դեկանտերը ցանկացողները կարող են ձեռք բերել Louis XIII-ի մասնավոր հաճախորդների սպասարկման ներկայացուցիչների միջոցով՝ 28 հազար դոլարով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով