Սեպտեմբերի 14-ին՝ ։ Գիտաժողովը կանցկացվի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։ «Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը կարևոր հոբելյան է ոչ միայն աստղադիտարանի, այլև Հայաստանի աստղագիտության պատմության համար։ Ութ տասնամյակ շարունակ աստղադիտարանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում և աշխարհում աստղագիտության զարգացման գործում՝ ձևավորելով գիտական հարուստ ժառանգություն և միջազգային ճանաչում ունեցող հետազոտական ավանդույթներ»,- նշված է աստղադիտարանի տարածած հաղորդագրությունում։



