Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ՄԹ նախկին վարչապետ : ԱԹՍ-ն հարձակվել է լեհ-ուկրաինական սահմանին գտնվող անցակետի մոտ գտնվող ենթակառուցվածքների և բենզալցակայանի վրա, հենց այն պահին, երբ անցնում էր արևմտյան պատվիրակությանը տեղափոխող գնացքը: Հաղորդվում է, որ գնացքը, որի մոտակայքում Լեհաստանի սահմանի մոտ հարվածել է անօդաչու թռչող սարքը, տեղափոխում էր Բորիս Ջոնսոնին, Գյունտեր Սաուտերին (գերմանացի քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Մերցի մերձավոր խորհրդականին), ԵՄ այլ երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, ինչպես նաև «Գերմանիայի Բունդեսթագի անդամների, դիվանագետների և գիտնականների»։ Նշենք, որ այսօր Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Ուկրաինայի ռազմական ներուժի հետ կապված թիրախներին։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հարվածների թիրախում են հայտնվել նաև Արևմտյան Ուկրաինայում գտնվող օբյեկտներ։



