Մինչև 2100 թվականը Երկրի ցամաքի ավելի քան 40%-ը կարող է չորանալ

Գիտնականները կանխատեսում են, որ XXI դարի վերջին չորային տարածքները կարող են զբաղեցնել Երկրի ցամաքի ավելի քան 40%-ը՝ ներկայիս 38,58%-ի փոխարեն։ Մասնագետները վերլուծել են 1994–2023 թվականների կլիմայական տվյալները և կանխատեսումներ արել 2071–2100 թվականների համար։ Նրանց հաշվարկներով՝ չորային տարածքները կարող են ընդլայնվել մոտ 2,37 միլիոն քառակուսի կիլոմետրով, ինչը մոտավորապես հավասար է Ալժիրի տարածքին։ Ամենամեծ փոփոխությունները սպասվում են Ավստրալիայում։ Գիտնականները նշում են, որ մթնոլորտում ածխաթթու գազի աճը կարող է որոշ չափով դանդաղեցնել այս գործընթացը՝ նպաստելով բույսերի աճին և ջրի ավելի խնայող օգտագործմանը։ Սակայն այդ ազդեցությունը սահմանափակ է, և կլիմայի շարունակական տաքացումը կարող է ավելի չորացնել ցամաքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով