Հայկական կինոն դեռ պետք է գտնի իր լեզուն․ դերասանի պատրաստվածության խնդիր կա

Արվեստի կրթությունն այսօր ամբողջ աշխարհում դժվար ընտրության առաջ է․ հետևե՞լ արագ փոխվող շուկային, թե պատրաստել մարդկանց, որոնք իրենք են ձևավորելու այդ շուկան ու հասարակության մշակութային պահանջարկը։ Հայաստանում այս հարցն առավել առարկայական է։ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվող արվեստների խոշոր կլաստերի մաս պետք է դառնա, վերանայվում են կրթական ծրագրերն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։ Միաժամանակ փոխվել է նաև այն աշխարհը, ուր գնում է շրջանավարտը՝ թատրոնի կողքին այսօր սերիալն է, սթրիմինգը, սոցիալական մեդիան, թվային արտադրությունն ու արհեստական բանականությունը։ Հետևաբար հարցը միայն այն չէ, թե ինչպես ենք դերասան կամ ռեժիսոր պատրաստում։ Հարցն այն է՝ ինչպիսի՞ մշակութային միջավայր ենք ուզում ունենալ վաղը, և այդ միջավայրը ձևավորելու համար ինչպիսի՞ արվեստագետ է այսօր պատրաստում պետությունը։ Այս մասին խոսել ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով