Աստղադիտակը կկարողանա լուսանկարել մինչ այժմ չտեսնված սև խոռոչներ

Ռուսական «Սպեկտր-Մ» տիեզերական աստղադիտակը, որը ստեղծվում է «Միլիիմետրոն» նախագծի շրջանակում, կարող է գերզանգվածային սև խոռոչները պատկերել ներկայիս հնարավորություններից մոտ 10 անգամ ավելի բարձր որակով։ Աստղադիտակը հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել Ծիր Կաթինի կենտրոնում և M87 գալակտիկայում գտնվող սև խոռոչները: 2019 թվականին «Իրադարձությունների հորիզոն» միջազգային նախագիծը ստացավ M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի առաջին պատկերը։ «Սպեկտր-Մ»-ի արձակումը նախատեսվում է 2035 թվականին։ Աստղադիտակը կաշխատի միլիմետրային տիրույթում և կուսումնասիրի նաև Տիեզերքի ջերմադինամիկան, Արեգակնային համակարգի մոլորակներն ու աստերոիդները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով