Հիբրիդային պատերազմի հետևանք է գազի գնի թանկացման սպառնալիքը. կա այլընտրանք. Լևոն Բարխուդարյան

Հայաստանի շուրջ այսօր երկու պատերազմ է՝ հյուսիսում՝ Ուկրաինայում, հարավում՝ Իրանի շուրջ, և երկուսն էլ արդեն փոխում են էներգիայի, առևտրի, լոգիստիկայի ու կապիտալի համաշխարհային գինը։ Բայց Հայաստանի գլխավոր տնտեսական խնդիրը միայն արտաքին ցնցումները չեն։ Հարցն այն է՝ որքանո՞վ է մեր տնտեսությունը պատրաստ դրանց դիմանալու։ Մենք խոսում ենք բարձր տնտեսական աճից, ավելի մեծ պահուստներից, պետական պարտքի կառավարմամբ ձեռք բերված հնարավորություններից, միաժամանակ՝ միլիարդավոր դոլարների տեխնոլոգիական ներդրումներից, NVIDIA-ի տասնյակ հազարավոր առաջատար պրոցեսորներից, TRIPP-ից և եվրոպական նոր շուկաներից։ Բայց նույն տնտեսությունը շարունակում է զգալիորեն հենվել շինարարության, ծառայությունների ու զբոսաշրջության վրա, սահմանափակ է արտահանելի արտադրանքի բազան, իսկ Ռուսաստանից կախվածությունները՝ շուկա, գազ, երկաթուղի և առևտրային միջավայր, կարող են շատ արագ տնտեսականից դառնալ քաղաքական խնդիր։ Փոքր պետության իրական ուժը վերջապես որոշվում է տնտեսությամբ։ Բանակը, կրթությունը, ճանապարհը, տեխնոլոգիան, սոցիալական պետությունը և արտաքին քաղաքական ինքնուրույնությունը վճարվում են նույն տեղից՝ մրցունակ տնտեսությունից։ Ուստի այսօր հարցը միայն այն չէ՝ Հայաստանը վեց տոկոս աճ կունենա՞։ Հարցն այն է՝ ինչի՞ վրա է կառուցված այդ աճը և կդիմանա՞ այն հաջորդ արտաքին ցնցմանը։ Այս մասին խոսել ենք ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13167

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով