Հայաստանը միաժամանակ երկու շատ տարբեր ապագաների մասին թվեր է հրապարակում։ Մի կողմից՝ Հրազդանում տասնյակ հազարավոր առաջատար գրաֆիկական պրոցեսորներով հաշվարկային հսկայական ենթակառուցվածք կառուցելու ծրագիր, Հայաստանը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց։ Մյուս կողմից՝ 15-ամյա աշակերտների միջազգային գնահատման առաջին արդյունքները․ մեր երեխաների շուրջ 58 տոկոսը մաթեմատիկայի, ընթերցանության և բնագիտության առնվազն մեկ ուղղությամբ չի հասնում նույնիսկ գիտելիքը պարզ իրավիճակում կիրառելու նվազագույն մակարդակին, իսկ բարձր արդյունք ունեցողների բաժինը ընդամենը 0.8 տոկոս է։ Սա կրթության ոլորտային խնդիր չէ։ Սա հարց է՝ ինչպիսի՞ պետություն ենք կառուցում այդ տեխնոլոգիական ենթակառուցվածքի շուրջ։ Որովհետև կարելի է ներմուծել աշխարհի լավագույն չիպերը, կառուցել տվյալների կենտրոններ, գնել սպառազինություն ու նորագույն սարքավորումներ, բայց հնարավոր չէ ներմուծել այն մարդկանց, որոնք պիտի հասկանան, զարգացնեն և մի օր իրենք ստեղծեն այդ համակարգերը։ Քսանմեկերորդ դարում մարդկային կապիտալը նույնքան ազգային անվտանգության ռեսուրս է, որքան բանակը, էներգետիկան կամ հաղորդակցությունները։ Եվ Հայաստանի համար այսօր հարցը շատ պարզ է՝ կարո՞ղ ենք տեխնոլոգիական մեծ հավակնությունը համապատասխանեցնել մեր դպրոցի իրական կարողությանը։ ՀՅՈՒՐ / ՏՏ ոլորտի փորձագետ, Էքվիֆայի տնօրեն, AICA համահիմնադիր ՍԱՄՍՈՆ ԱՎԵՏՅԱՆ Առավել մանրամասն՝ տեսանյութում



