Շվեդիայի ընտրություններում առաջատարը ձախակենտրոնների դաշինքն է

Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նվազագույն տարբերությամբ առաջատարն է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորությամբ։ Քվեաթերթիկների մեծ մասն արդեն հաշվարկված է, սակայն ձախ և աջ ճամբարների միջև տարբերությունն այնքան փոքր է, որ քվեարկության վերջնական արդյունքների մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Տեղամասերի 98%-ից ստացված տվյալների մշակումից հետո Շվեդիայի ընտրական հանձնաժողովը կանխատեսում է, որ ձախակենտրոն կուսակցությունների բլոկը՝ սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ, նոր Ռիկսդագում՝ խորհրդարանում կստանա 349 տեղից 176-ը՝ ապահովելով իրեն երեք մանդատի մեծամասնություն: Վերջնական արդյունքները սպասվում են չորեքշաբթի օրը: Աջակողմյան գործող վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հույս ուներ ձևավորել իշխող կոալիցիա, որի մեջ երկրի պատմության մեջ առաջին անգամ պատրաստ էր հրավիրել ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությանը, որն ունի նեոնացիստական արմատներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13174

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով