Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։ ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։ Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը։ Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։ Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մատենադարանին նկարահանմանն աջակցելու համար։



