Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվիրակության հետ՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդել է ԲելՏԱ-ի թղթակիցը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարց՝ շեշտելով, որ կողմերն արդեն բավական մեծ թվով համաձայնություններ ունեն տնտեսական ոլորտի վերաբերյալ Իր հերթին, Ջոն Քոուլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնը։ «Նա ամեն կերպ աջակցում է այն ամենին, ինչ մենք անում ենք», – ասել է նա։ Քոուլը նաև նշել է, որ ԱՄՆ-ն լսել է Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը բանկում սառեցված ակտիվների ապասառեցման և վերադարձի անհրաժեշտության մասին։ ԱՄՆ բանագնացի խոսքով՝ այժմ Վաշինգտոնը դիմել է բանկին այդ հարցով և մշակում է համապատասխան մեխանիզմ։ Սեպտեմբերի 11-ին Լուկաշենկոն հայտնել էր, որ ամերիկյան Սիթիբանկում սառեցվել է 40 միլիոն դոլար, որը Բելառուսի հետ համագործակցող ընկերությունը վճարել է, սակայն այդ գումարը մնացել է բանկում։



