Ֆրանսիան փորձում է հասնել Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկմանը

Ֆրանսիան փորձում է հասնել ռուս գործարար Ալիշեր Ուսմանովի՝ Եվրամիության պատժամիջոցների ցուցակից հանելուն՝ Ադրբեջանում ձերբակալված ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման հարցում առաջընթաց ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ եվրոպացի պաշտոնյաների և դիվանագետների։ Փարիզի դիրքորոշումը բարդացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման շուրջ բանակցությունները։ ԵՄ անդամ երկրների դեսպանները որոշել են պատժամիջոցների գործողությունը երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ը՝ փոխզիջում գտնելու համար։ Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Նա հերքում է մեղադրանքները և շարունակում է պահանջել իր անունը ցուցակից հանել։ Ֆրանսիայի նախաձեռնությանը դեմ են մի շարք եվրոպական երկրներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս քննադատել է հնարավոր որոշումը՝ հայտարարելով, որ ներկայում պատժամիջոցների թուլացման ժամանակը չէ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13355

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով