Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արդի Արվեստի Կենտրոն» («ՀայԱրտ» մշակութային կենտրոնը) սեպտեմբերի 22–27-ը կանցկացնի «Լուսանկարչության հեծանները» խորագրով Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն լուսանկարիչներ, թանգարանների տնօրեններ, հետազոտողներ և արվեստի կառավարիչներ՝ Եվրոպայից ու աշխարհի տարբեր երկրներից։ Թերթեք՝ ծանոթանալու համաժողովի բանախոսներին:



