Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը։ Բուրաբայ քաղաքում հանդիպել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության և Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ Կողմերը քննարկել են ահաբեկչության, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարը։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13354

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով