Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Մհեր Հովհաննիսյանին պատկանող լավաշի արտադրամասում, որը գտնվում է Բյուրեղավան քաղաքում։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: «Արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով։ Սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։ Չի եղել հանդերձարան անձնակազմի համար»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ մի? ?ոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13354

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով