Միքայել Մինասյանը գրում է. «Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին Սա բնավ չարագուշակություն չէ, այլ իրողություն, որն ունի շատ հստակ ու հիմնավոր բացատրություն և նախապատմություն: Սկսենք նախապատմությունից. Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ քաղաքական պարտությունը ոչ թե իշխանությունը կորցնելն ու չվերընտրվելն էր, այլ այն, որ նա այդպես էլ չդարձավ «մերը»։ Ռոբերտ Քոչարյանն օտար էր։ Այդ օտարությունը զգացվեց նրա հայաստանյան քաղաքական կարիերայի հենց սկզբից՝ այն պահից, երբ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Եվ այդ զգացողությունը չվերացավ անգամ, երբ դարձավ նախագահ։ Ավելին՝ այդ օտարությունը փոխադարձ էր. նա իրեն օտար էր զգում հայաստանցիների մեջ, իսկ հայաստանցիներն էլ նրան ընդունում էին ընդգծված դիստանցիայով՝ որպես դրսից եկածի։ Այդ երևույթն ունի մի քանի բացատրություն։ Նախ պետք է անկեղծ լինել. մենք՝ հայերս, հաճախ օտարամոլ ենք, օտարամեծար, բայց միաժամանակ տառապում ենք ներազգային ռասիզմով։ Այդ ռասիզմը հատկապես դրսևորվել է արցախցիների և բաքվեցիների նկատմամբ։ Հետաքրքիր է, որ նույն վերաբերմունքը շատ ավելի մեղմ է եղել վիրահայերի, ռուսաստանահայերի կամ սփյուռքահայերի հանդեպ։ Բայց Բաքվի և Արցախի հայերի նկատմամբ հանդուրժողականությունը գրեթե զրոյական էր։ Ավելի ցավալին այն է, որ գրեթե 35 տարվա տարբերությամբ հայաստանյան հասարակության մի զգալի հատված կրկնում է նույն ագրեսիվ վերաբերմունքը փախստականների նկատմամբ։ Այն ժամանակ անհանդուրժող էին Բաքվից եկած հայերի հանդեպ, այսօր՝ Արցախից բռնի տեղահանվածների։ Փոխվել են ժամանակները, պատերազմները, իշխանությունները, բայց խորքային սոցիալական ռեֆլեքսը մնացել է նույնը. «նրանք մերը չեն»։ 1998-ից սկսած Ռոբերտ Քոչարյանն ուներ պատմական շանս փոխադարձ օտարացումը մեղմելու։ Բայց նա այդ հնարավորությունը բաց թողեց։ Բաց թողեց իր խառնվածքի, կոպտության, զոռբայության, Հայաստանը և հայաստանցուն մինչև վերջ չճանաչելու, և մայրենի լեզվին լիարժեք չտիրապետելու պատճառով։ Նա հեգնում էր նրանց, ովքեր հեգնում էին իրեն։ Նա պատասխանում էր ոչ թե ինտեգրմամբ, այլ հակադարձ արհամարհանքով։ Այսօր դժվար է ասել՝ որն էր նրա ներքին ագրեսիայի իրական



