Ադրբեջանը՝ ՌԴ-ի այլընտրա՞նք․ Ռուսական ուղղությունը փլվում է իշխանությունների նախաձեռնությամբ, իսկ նոր գործընկերներ դե ֆակտո չկան․ Միքայելյան

Հայաստանում՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները: Թեև գործարարների անունները չեն հանրայնացվել, սակայն ասում են, որ ի թիվս այլոց՝ ներկա են եղել նաև բոլոր ժամանակներում իշխանամերձ գործարար Սամվել Ալեքսանյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունից անձինք։ 168 ․ am – ը քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյան ից հետաքրքրվեց՝ սա արդյո՞ք Հայաստանի տնտեսական համայնքին առաջարկվող այլընտրանք պետք է համարել՝ ՌԴ-ի հետ հնարավոր վայրիվերումների դեպքում․ նախապատրաստում են այլընտրանքի՞։ «Միանշանակ, իհարկե: Իշխանությունների բոլոր հայտարարություններն այն մասին են, որ պետք է ինտեգրվել ադրբեջանաթուրքական քաղաքական գծի մեջ։ Օրինակը էներգետիկ համակարգերի միացումն է․ սա Հայաստանի շահերին հակասում է, բայց դրա մասին արդեն հայտարարել են։ Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ չկան մյուս կողմից․ բավարարվում են հերթապահ հայտարարություններով՝ ինչ-ինչ գործընթացների մասին։ Սա Հայաստանի ինտեգրումն է Արևելք-Արևմուտք միջանցքին»,- ասաց նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով