ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է հանձնարարականները Սաուդյան Արաբիա այցելելու մտադրություն ունեցող ամերիկացիների համար՝ կոչ անելով վերանայել իրենց պլանները՝ նկատի ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում եմենցի հութիների գործողությունները։ Նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքում: «Սաուդյան Արաբիայի Թագավորություն. Մակարդակ 3՝ վերանայել ուղևորությունը», – ասվում է նախազգուշացման մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ այս հանձնարարականը կապված է, այդ թվում, «իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ ամերիկյան շահերին հարվածներ հասցնելու ռիսկի հետ»։ Բուն Եմենի համար, որտեղ շարունակվում է հակամարտությունը «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և միջազգայնորեն ճանաչված կառավարության միջև, որին աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան, Պետքարտուղարությունը 2025 թ. դեկտեմբերից ուժի մեջ է թողել «Մակարդակ 4»-ը, որը կոչ է անում ձեռնպահ մնալ երկիր ուղևորությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13403

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով