ԵՄ ղեկավարությունը կխաբի ՀՀ-ին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին, նշելով, որ իրենց երկիրը չէր վճարել այդ գործընթացի անդամակցության նախապատրաստման համար։ «Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրոպական միությանն անդամակցության կամ անդամակցության նախապատրաստման համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում»,- ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում: Լավրովը նաև շեշտել է. «Եթե խոսենք Եվրոպական միության նկատմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձգտումների մասին, ապա խաբել կարող են, և, վստահաբար, կարծում եմ՝ Եվրոպական միության իշխանությունները կխաբեն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ են Թուրքիան և, օրինակ, Սերբիան»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13408

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով