Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում: Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Պարտատոմսերի հիմնական պայմաններն են. Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ գնագոյացում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



