2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու արտադրողների կարիքները՝ ընկերությունը մշակել է սեփական տեխնոլոգիական լուծումները և ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր պահանջված են շուկայում։ Ընկերության առանձնահատուկ լուծումներից է «երկուսը մեկում» մոդելը, որի շնորհիվ հնարավոր է դառնում լավաշի և հացաբուլկեղենի համաժամանակյա արտադրությունը։ Այս պահին ընկերության մասնագետներն աշխատում են արտադրության արդյունավետության բարձրացմանը միտված նոր նախագծերի իրականացման շուրջ։ Ընկերության զարգացման ծրագրերն իրականացնելու և արտադրական հնարավորություններն ընդլայնելու ճանապարհին կարևոր դեր է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսի զարգացման նպատակով SAV group-ն օգտվել է վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի Converse SME և Converse Leasing ֆինանսավորումներից։ Converse SME-ի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչև 250 մլն ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 180 ամիս մարման ժամկետով։ Converse Leasing-ի շրջանակում ֆինանսավորման չափը մինչև 1 մլրդ ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչև 84 ամիս։ SAV group-ում վստահ են՝ զարգացման հաջորդ փուլերում ևս Կոնվերս Բանկը շարունակելու է հանդես գալ որպես վստահելի գործընկեր՝ աջակցելով ընկերության աճի և զարգացման ծրագրերին։ Տեսանյութն՝ այստեղ conversebank.am, 010 511 211 Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



