Մորը ծեծել, ապա դանակով հարվածել է նրան օգնության հասած անձին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն ֆիզիկական ներգործություն է գործադրել մերձավոր ազգական հանդիսացող մոր՝ Ա.Ս.-ի նկատմամբ, ինչից հետո փորձել է սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս օգնության հասած Ա.Հ.-ին՝ դանակով հարվածելով նրա կրծքավանդակին: Բացի այդ, Ա.Գ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով թմրամիջոց: Ա.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13429

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով