ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Ռուսաստանը ոչ մի պայմանագիր չի կնքի եվրոպացիների հետ այն ոլորտներում, որոնք առնչություն ունեն երկրի անվտանգության հետ, նույնիսկ եթե Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորվեն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Երբ և եթե որևէ եվրոպական երկիր ցանկանա լուրջ երկխոսություն վերսկսել, մենք նախևառաջ կլսենք, թե ինչ կա նրանց մտքում, ինչ կարող են նրանք առաջարկել։ Իսկ հետո կորոշենք՝ արդյոք դա մեզ գոհացնում է, թե ոչ։ Սակայն կարող եմ մեկ բան հավաստիացնել՝ այն ոլորտներում, որոնցից կախված է պետության անվտանգությունը, մենք ոչ մի պայմանագիր, ոչ մի պայմանավորվածություն եվրոպացիների հետ չենք կնքի և չենք էլ պատրաստվում», – ասել է նա՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի «Աշխարհի նոր ճարտարապետությունը» նստաշրջանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13435

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով