Հայաստանը միաժամանակ մի քանի անցումների մեջ է՝ պատերազմից դեպի խաղաղություն, ռուսական գերակա կախվածությունից դեպի ավելի բազմակենտրոն արտաքին քաղաքականություն, փակ սահմաններից դեպի նոր հաղորդակցություններ, իսկ ներսում՝ դեպի պետության ինքնության ու կառավարման նոր պատկերացում։ Գլխավոր հարցն այլևս այն չէ, թե որ մայրաքաղաքում ով է այսօր հանդիպում ում, այլ՝ արդյո՞ք Հայաստանը հասկանում է այն նոր համակարգը, որի մեջ մտնում է, և ունի՞ այն կառավարելու պետական կարողությունը։ Զրուցելու ենք «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի» համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



