Ռուսաստանը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Մոսկվան սպասում է առաջարկների, թեև պատրանքներ չունի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք պատրաստ ենք և՛ երկկողմ, և՛ եռակողմ բանակցությունների», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում ընթացող Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակում անցկացված «Խաղաղության նոր ճարտարապետություն» նստաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջերս ՌԴ այցելած ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն առաջարկել են եռակողմ բանակցություններ։ «Մենք կսպասենք առաջարկների, սակայն պետք է վստահորեն ասեմ՝ որևէ պատրանք չունենք», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Ինչպես ընդգծել է Լավրովը, ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ «Բանակցային բոլոր գործընթացները, որոնք գործարկվել են՝ սկսած 2022 թ. մարտին բելառուսաթուրքականից, որոնք Ստամբուլում ավարտվեցին այն պայմանավորվածության տապալմամբ, որն արդեն համաձայնեցվել էր, ներառյալ դրան հաջորդած ռուս-ուկրաինական երկկողմ բանակցությունները Ժնևում, ինչպես նաև Աբու Դաբիում ամերիկացիների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, այդ բոլոր բանակցային գործընթացները դադարեցվել են ոչ մեր նախաձեռնությամբ», – ասել է Լավրովը։



