Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման տեքստի քննարկումը երեկ անսպասելիորեն վերածվեց Հայաստանի քաղաքական պատմության մասին վեճի։ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը, մեկնաբանելով «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» ձևակերպումը, հայտարարեց, որ դրա համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և Քրիստինե Վարդանյանին անվանեց «հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»։ Ընդդիմադիրները պատասխանեցին նույնքան կոշտ բառապաշարով՝ Եղոյանի խոսքը որակելով «ֆաշիստական»։ Եղոյանի խոսքի իրական թիրախը կուսակցությունը չէ, այլ քաղաքական մտածողության մի համակարգ, որը պետականությունը ստորադասում է պատմական առաքելությանը ։ «Արմատախիլ անել» այստեղ կարելի է կարդալ հենց այդ իմաստով՝ հայ քաղաքական մտքից դուրս մղել այն տրամաբանությունը, որտեղ պետությունը վերջնական արժեք չէ, այլ ավելի մեծ գաղափարական ծրագրի գործիք ։ Այդ պատճառով էլ նրա ելույթը շատ ավելի լայն բանավեճ է բացում, քան ՔՊ-ՀՅԴ հերթական բախումը՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնն է քաղաքականության կենտրոնը, թե՞ պետությունից վեր դասվող պատմական նախագիծը ։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ պետականություն չունեցող ժողովրդի համար ստեղծված քաղաքական գաղափարախոսությունը շարունակում է նույն տրամաբանությամբ գործել արդեն գոյություն ունեցող պետության ներսում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ծնվել է 1890 թվականին Թիֆլիսում՝ մի ժամանակ, երբ անկախ Հայաստանի Հանրապետություն գոյություն չուներ։ Նրա սկզբնական առաքելությունը Օսմանյան կայսրության հայերի քաղաքական և սոցիալական իրավունքների պաշտպանությունն էր, հետագայում՝ ազգային ազատագրությունն ու պետականության ստեղծումը։ 1918–1920 թվականներին հենց Դաշնակցությունն էր ղեկավարում Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ խորհրդայնացումից հետո կուսակցությունը տասնամյակներով գործեց հիմնականում Սփյուռքում՝ որպես ազգային քաղաքական կազմակերպություն։ Դաշնակցության կենսագրությունը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում, և հենց դա է նաև նրա այսօրվա գաղափարական հակասության



