ԱՄՆ-ի պատժամիջոցները կբարդացնեն խաղաղության կարգավորման գործընթացը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից նոր հակառուսական պատժամիջոցների սահմանումը կբարդացնի Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման ուղիների որոնումը։ «Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ։ Նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր լայն փաթեթ, որն այժմ պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13510

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով