Ռուս հանգուցյալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման գործով։ Նիստում քննվել է լրագրողի նկատմամբ հեռակա կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Զամոսկվորեցկի դատարանը հուլիսի 31-ին հեռակա կարգով երկու ամսով կալանավորել էր Ժաննա Նեմցովային՝ նրան ձերբակալելու պահից սկսած։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 284.1 հոդվածի 3-րդ մասով՝ Ռուսաստանում անցանկալի համարվող օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության գործունեության կազմակերպման համար։ Նեմցովայի պաշտպանական կողմը բողոքարկել էր նրա նկատմամբ հեռակա կալանավորման որոշումը։



